Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» խաղից հետո
15.01.2024
2046 0

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ

«Ռեալ Մադրիդը» պատմության մեջ 13-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր

Անչելոտին «Ռեալի» կազմում անցկացրած հանդիպումների թվով գերազանցեց Զիդանին (264): Իտալացին նաև տիտղոսների քանակով հավասարվեց (11) և դարձավ «Ռեալի» պատմության երկրորդ ամենատիտղոսակիր մարզիչը (առաջինը Մունյոսն է՝ 14):

Պերեսը դարձավ «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր նախագահը (33) և գերազանցեց Բեռնաբեուին (32):

«Ռեալ Մադրիդը» վերջին 3 Էլ Կլասիկոներից 2-ում 4 գնդակ է ուղարկել «Բարսելոնայի» դարպասը:

Վինիսիուսը 21-րդ դարում «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում խաղի առաջին 39 րոպեներին:

Խոսելուն կարիերայի առաջին ակումբային տիտղոսը նվաճեց:


Ամենակարդացված