• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պոչետինո. «Սա խայտառակություն էր. Դոնարումայի դրվագում կար խախտում»

Հոդվածներ

Պոչետինո. «Սա խայտառակություն էր. Դոնարումայի դրվագում կար խախտում»
10.03.2022
3196 0

«Ռեալից» կրած պարտությունից հետո «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոն դժգոհել է մրցավարական անձնակազմի գործողություններից։ 

Հանդիպման 61-րդ րոպեին Բենզեման պրեսինգի դիմեց Դոնարումայի նկատմամբ և ստիպեց վերջինիս կորցնել գնդակը։ Արդյունքում ֆրանսիացին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 

Հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մակելին որևէ խախտում չտեսավ ֆրանսիացու գործողություններում և արձանագրեց խփած գնդակը։ 

Իսկ ահա «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Պոչետինոն համաձայն չէր մրցավարի կայացրած որոշման հետ։

«Սա խայտառակություն էր։ Դոնարումայի դրվագում կար խախտում և անհնար է նման կոպիտ խաղը չտեսնել։ 2022 թվականին նման սխալները անթույլատրելի են». նշել է Պոչետինոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված