• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Նա կպայքարի մյուս ֆուտբոլիստների հետ՝ հիմնական կազմում տեղի համար»

Հոդվածներ

Անչելոտի․ «Նա կպայքարի մյուս ֆուտբոլիստների հետ՝ հիմնական կազմում տեղի համար»
14.02.2025
1967 0

Իսպանիայի առաջնության 24–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կհյուրընկալվի «Օսասունային» (15.02.2025, 19:15):

«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք մոտիվացված ենք։ Ցանկանում ենք շարունակել նույն ոգով և պահպանել առաջնության առաջատարի դիրքը։ Վաղը պետք է կրկնենք այն, ինչ արեցինք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում»։

«Ո՞վ է խաղալու պաշտպանության աջ եզրում «Օսասունայի» դեմ խաղում, Վալվերդեն կխաղա այդ դիրքում, քանի դեռ Լուկասը չի վերադարձել»։

«Վինիսիուսի ապագա՞ն: Այս թեմայից արդեն հոգնել եմ։ Ես անհանգստանալու բան չունեմ, քանի որ նա երջանիկ է «Ռեալում», իսկ մենք ուրախ ենք, որ նա մեզ մոտ է։ Այս հարցը քննարկելը ձեր՝ լրագրողներիդ գործն է»։

 «Ասենսիո՞ն, մեզ մոտ անառարկելի հիմնական կազմի ֆուտբոլիստներ չկան։ Նա ինձ շատ զարմացրեց իր բարձր մակարդակով և բնավորությամբ, այդ իսկ պատճառով, իհարկե, կպայքարի մյուս ֆուտբոլիստների հետ հիմնական կազմի տեղի համար»։

«Ռյուդիգերը, Ալաբան և Լուկասը կկարողանա՞ն խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը (փետրվարի 19, 00:00), այո, նրանք պատրաստ կլինեն այդ խաղին»։

«Ջուդն ուժեղ բնավորություն ունի։ Նա շատ երիտասարդ է, բայց արդեն ունի բոլոր որակները՝ «Ռեալի» առաջատարներից մեկը լինելու համար։ Հաջորդ տարիներին նա կարևոր դերակատարում կունենա այս ակումբում»։

«Կլինե՞մ արդյոք «Ռեալի» պատվիրակության կազմում, որը երկուշաբթի կմեկնի Տեխնիկական կոմիտեի (CTA) շտաբ՝ «Էսպանյոլի» դեմ խաղում գլխավոր մրցավարի և VAR-ի պատասխանատուների խոսակցությունները լսելու համար, ո՛չ, ո՛չ, նման բաները ես չեմ սիրում։ Ակումբում կան համապատասխան մասնագետներ, ովքեր կզբաղվեն դրանով»։