Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 2։1 հաշվով հաղթեց «Մալյորկային»։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը։
«Ինձ դուր չեկավ, թե ինչպես ենք մենք սկսում այսօրվա հանդիպումը, բայց մենք շատ լավ արձագանքեցինք բաց թողնված գոլին։
Առաջին կեսի ջրային դադարի ժամանակ մենք անմիջապես կարգավորեցինք մեր պրեսինգը և հակապրեսինգը։ Մենք լուծեցինք այդ խնդիրը և անմիջապես երկու գոլ խփեցինք։ Գոհ եմ մեր խաղից»։
«Ինձ պետք չէ միջազգային դադար։ Ես նախընտրում եմ շարունակել աշխատանքը թիմի հետ։ Մենք պետք է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնենք միմյանց հետ, քանի որ դեռ շատ աշխատանք կա անելու։
Ցանկացած պարագայում, մեր միջմրցաշրջանն ավարտված է։ Մենք լավ ենք սկսել ընթացիկ մրցաշրջանը, հիմա պետք է դադար տալ, որից հետո սկսվում է Չեմպիոնների լիգան»։
«Գյուլերի չեղարկված գո՞լը, այդպիսինն է գլխավոր մրցավարի որոշումը, թող այդպես լինի»։
«Վինիսիուս Ժունիորը լավ հանդիպում է անցկացրել։ Նա շարունակում է գոլեր խփեց և շատ կարևոր է մեզ համար»։
Երկրորդ խաղակեսում եռակի փոփոխությունն օգնեց մեզ, բոլոր խաղադաշտ մտնող ֆուտբոլիստները լավն էին։ Այսօր Ռոդրիգոն նույնպես շատ խաղաժամանակ ստացավ»։
«Մբապեն շատ մոտ էր մի քանի հրաշալի գոլ խփելուն, ես գոհ եմ նրա ելույթներից։ Անհանգստացած չեմ, որ Կիլիանն այսօր գոլ չխփեց, նա շատ գոլեր կխփի առաջիկա խաղերում»։
«Ես ուշադիր հետևել եմ Կարերասի խաղին՝ նախքան «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելը։ Ես իրոք ցանկանում էի նրան հրավիրել նախքան ԱԱԱ–ն։ Ալվարոն շատ լավ ֆուտբոլիստ է»։
«Ֆրանը խաղաժամանակ չի ստանու՞մ, ես զրուցել եմ նրա, Ասենսիոյի, Ալաբայի հետ։ Նրանք բոլորն էլ գիտեն, որ խաղաժամանակ կստանան, երբ մենք շաբաթական երեք հանդիպում անցկացնենք»։