Հոդվածներ

Լուկա Մոդրիչ. 250 հանդիպում Լա Լիգայում
31.01.2021
1466 0

«Լևանտեի» դեմ կայացած հանդիպումը 250-րդն էր Լուկա Մոդրիչի համար Լա Լիգայում։ 

«Ռեալի» կազմում անցկացրած 9 տարիների ընթացքում Մոդրիչը 167 հաղթանակ է տարել, իսկ նորամուտը նշել է 2012 թվականին սեպտեմբերի 2-ին «Գրանադայի» դեմ խաղում։

Իր առաջին գոլը «Ռեալի» կազմում Մոդրիչը խփել է 2012-ի նոյեմբերին «Սարագոսայի» դեմ խաղում։ Այդ պահից ի վեր նա դարձել է 18 գոլի հեղինակ, որոնց մեծ մասը նա խփել է հեռահար հարվածներով։ 

Մոդրիչը «Ռեալի» կազմում նվաճել է բազում տիտղոսներ, որոնց թվում է նաև 4 ՉԼ-ի գավաթները։ 

Ամենաշատ հանդիպումները Մոդրիչը անցկացրել է 2013/14 և 2018/19, մրցաշրջաններում (34): Ընթացիկ մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված