Հոդվածներ

Sport.es. «Ռեալն» ու «Բարսելոնան» ահռելի պարտք են կուտակել
27.01.2021
2038 0

Ֆինանսական ճգնաժամը, որն առաջացրել է կորոնավիրուսի համավարակը, բացասական ազդեցություն է ունեցել նաև գրանդ ակումբների վրա:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Ռեալն» ու «Բարսելոնան» ահռելի պարտք են կուտակել:

«Սերուցքայինների» համախառն պարտքը կազմում է 901 մլն եվրո (մաքուր պարտքը՝ 355 մլն), «կապտանռնագույններինը»՝ 1,2 մլրդ (մաքուր պարտքը՝ 488 մլն):

 Նշվում է, որ կատալոնական ակումբի տարեկան բյուջեի 74%-ը ծախսվում է աշխատավարձերի վրա:

Ընթացիկ մրցաշրջանից սկսած «արքայական» ակումբը միջոցներ է ձեռնարկում ֆինանսական բալանսը կայունացնելու համար: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված