Հոդվածներ

Սերբիայի դատախազությունը պահանջում է 6 ամսով ազատազրկել Յովիչին
23.10.2020
1559 0

Սերբիայի դատախազությունը դիմել է դատարանին 6 ամսով ազատազրկել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը խոչընդոտող կանոնները չպահպանելու համար:

Հայտարարության մեջ նշված է, որ 22-ամյա ֆուտբոլիստը խախտում է կատարել դեռևս մարտին, երբ Սերբիայից վերադարձել էր Իսպանիա:

Հատկանշական է, որ Յովիչը հրաժարվել է 30000 եվրո տուգանք մուծել, ինչի շնորհիվ վերջնականապես կխուսափեր ազատազրկումից:

Ըստ Սերբիայի պետական՝ Tanjug անունը կրող գործակալության՝ Յովիչի գործով վերջնական որոշում է կայացվելու երկուշաբթի օրը. այնուամենայնիվ, ազատազրկման տարբերակը քիչ հավանական է:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված