Հոդվածներ

AS. Վասկեսը կհեռանա «Ռեալից»
27.01.2021
2498 0

«Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսի ապագան շարունակում է անորոշ մնալ:

Ինչպես հաղորդում է AS-ը, բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել, ու սպասվում է, որ մրցաշրջանի ավարտին իսպանացին կհեռանա Մադրիդից:

Հատկանշական է, որ 29-ամյա ֆուտբոլիստը 5-րդ ամենաշատ խաղաժամանակ ստացած խաղացողն է «Ռեալի» կազմում ընթացիկ մրցաշրջանում:

Լա լիգայի 2020/21 մրցաշրջանում Վասկեսն անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված