Հոդվածներ

Հայտնի է՝ որտեղ է կարիերան շարունակելու Յովիչը
13.01.2021
718 0

«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կվերադառնա «Այնտրախտ», տեղեկացնում է sportbuzzer-ը:

Այս մասին հաստատել է գերմանական ակումբի սպորտային տնօրեն Ֆրեդի Բոբիչը.

«Շուտով Յովիչը կվերադառնա: Ուրախ ենք, որ հիանալի գործընկերային հարաբերություններ ունենք «Ռեալի» հետ, որը հնարավորություն է տվել վերադարձնել Լուկային: Նա կժամանի մոտ ժամանակներում, իսկ վարձակալության ժամկետը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը»:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողն անցկացրել է ընդամենը 4 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված