• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» հանուն նրա պատրաստ է հրաժարվել 6 ֆուտբոլիստի ծառայություններից

Հոդվածներ

«Ռեալը» հանուն նրա պատրաստ է հրաժարվել 6 ֆուտբոլիստի ծառայություններից
12.01.2021
6151 0

Ինչպես հաղորդում է մադրիդյան AS պարբերականը, «Ռեալը» պատրաստ է 6 ֆուտբոլիստից հրաժարվել՝ հանուն այս տարի Մբապեին թիմ հրավիրելու։ Այդ ֆուտբոլիստները Բեյլը, Իսկոն, Յովիչը, Սեբալյոսը, Բրահիմ Դիասն ու Մարսելոն են։

Աղբյուրը հայտնում է նաև, որ ՊՍԺ-ն 222 մլն եվրո է պատրաստվում պահանջել իր հարձակվողի տրանսֆերի դիմաց, որ վերադարձնի 2017 թվականին Նեյմարի համար վճարած գումարները։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին, այդ պատճառով էլ ՊՍԺ-ն ստիպված կլինի իջեցնել պահանջվող գումարի չափը։


Ամենակարդացված