Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Օսասունայի» դեմ խաղը
02.05.2021
2476 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 34-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղը:

«Այն փաստը, որ կրկին գոլ չընդունեցինք, ուրախացնում է: Առաջին կեսում 5 հնարավորություն ունեցանք, սակայն չկարողացանք իրացնել: Գոլից հետո թիմը թեթևություն զգաց: Պետք է շարունակել քրտնաջան աշխատել ու համբերատար լինել»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է AS-ը:

Այս պահին «սերուցքայինները» 74 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում են:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված