Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» – «Բավարիա»․ Նախախաղային փաստեր, վիճակագրություն
08.05.2024
951 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Բավարիայի» հետ (08.05.2024, 23:00)։ Առաջին հանդիպումն ավարտվել է 2–2 հաշվով։

1. «Ռեալ Մադրիդը» չի պարտվում 42 խաղ անընդմեջ։

2․ «Ռեալ Մադրիդը» տանը չի պարտվում 25 խաղում։

3․ «Ռեալ Մադրիդը» 34 խաղ անընդմեջ գոլ է խփում։

4․ «Ռեալ Մադրիդը» գոլ է խփում վերջին 18 տնային խաղերում։

5․ «Բավարիան» գոլ է բաց թողնում վերջին 11 արտագնա խաղերում։

6․ «Բավարիան» գոլ է խփում վերջին 7 արտագնա խաղերում։

7․ «Ռեալ Մադրիդը» 10 խաղ անընդմեջ գոլ է խփում «Բավարիային»։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Շիմոն Մարցինյակը (Լեհաստան): 100 խաղում նա ցույց է տվել 444 դեղին և 12 կարմիր քարտ, ինչը նրան բնութագրում է որպես բավականին խիստ մրցավարի։ 33 տոկոս դեպքում (100–ից 33) Շիմոն Մարցինյակը նշանակել է 11–մետրանոց։


Ամենակարդացված