• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • The Athletic. Ռամոսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» անիրականանալի է

Հոդվածներ

The Athletic. Ռամոսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» անիրականանալի է
13.01.2021
491 0

Բրիտանական The Athletic հայտնի պարբերականը հերքում է իսպանական մամուլում տարածված այն լուրերը, որ Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։  

Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է ամռանը, և ֆուտբոլիստը դեռ համաձայնության չի հասել ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։ Նրան արդեն կապում են անգլիական ակումբների հետ, սակայն  The Athletic-ը վստահ է, որ դա անիրականանալի է։ 

2016-ին նշվում էր, որ Ռամոսը շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, սակայն արդյունքում պարզվեց, որ իսպանացին դա օգտագործել էր «Ռեալի» կողմից ավելի շահավետ առաջարկ ստանալու համար։ «Յունայթեդում» չեն պատրաստվում ևս մեկ անգամ խայծը կուլ տալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված