Հոդվածներ

Անչելոտի․ «Տպավորիչ մրցաշրջան էր»
05.05.2024
1147 0

Լա լիգայի 36–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3–0 հաշվով հաղթեց «Կադիսին» և պատմության մեջ 36–րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

Լա լիգայի մասին

«Մենք պետք է սպասենք՝ նախքան գնահատական տալը։ Լա լիգայում տպավորիչ մրցաշրջան էր, մենք կայուն էինք ելույթ ունենում և հազվադեպ էինք սխալվում։ Այն առավելությունը, որ մենք հիմա ունենք՝ լիովին արդարացված է»։

«Բավարիայի» դեմ պատասխան խաղի մասին

«Մենք զուսպ ենք ուրախանում, քանի որ առջևում շատ կարևոր հանդիպում է սպասվում։ Մենք կենտրոնացած ենք չորեքշաբթի օրվա խաղի վրա։ Այսօրվա խաղերի պես խաղերին հեշտ չէ պատրաստվելը, քանի որ գլխում «Բավարիայի» դեմ հանդիպումն է։ Այնուամենայնիվ, քիչ խաղաժամանակ ստացողները 100 տոկոսով կատարեցին իրենց խնդիրը ։ Մենք պետք է համբերությամբ լցվենք և սպասենք, քանի որ չորեքշաբթին շատ մոտ է։ Պետք է վերականգնվենք, հանգստանանք և ցույց տանք լավագույն խաղը «Բավարիայի» դեմ»։

Պաշտպանության մասին 

«Շատ կարևոր էր հուսալի խաղալը։ Մենք լավ պաշտպանվեցինք՝ ցուցադրելով կոլեկտիվ խաղ։ Մրցաշրջանի սկզբում ստացած վնասվածքներն օգնեցին ավելացնել այդ հարցում։ Այդ բացը չլրացվեց անհատական, այլ կոլեկտիվ ջանքերով։ Մենք հրաշալի գլուխ հանեցինք ստեղծված իրավիճակից»։

Լա լիգայում ամենակարևոր պահի մասին

«Ամենակարևորը Բելինգեմի գոլն էր «Բարսելոնայի» դարպասը, որը մեզ վերադարձրեց 11 միավորի առավելությունը։ Այսօր երեկոյան յուրաքանչյուր ոք կարող է անել այն, ինչ ուզում է։ Մենք ոչինչ չենք ծրագրել,քանի որ կենտրոնացած են «Բավարիայի» դեմ պատասխան խաղի վրա»։

Տոնման մասին

«Ինձ համար մեկ է, թե երբ կկայանա տոնակատարությունը։ Մենք արժանի էինք Լա լիգան հաղթելու, սա է կարևորը»։

Բելինգեմի մասին

«Նրա հետ ամեն բան կարգին է, նա լիովին վերականգնվել է և գոլ խփեց։ Նրան փոքր–ինչ խաղաժամանակ էր պետք, ինչպես Վինիին և չորեքշաբթի նա բարձունքում կլինի»։


Ամենակարդացված