Հոդվածներ

Մոդրիչը գերազանցել է Պուշկաշի ռեկորդը
05.05.2024
491 0

«Կադիսի» դեմ խաղում Լուկա Մոդրիչը գերազանցեց Պուշկաշի ռեկորդը՝ դառնալով ամենատարեց ֆուտբոլիստը, ով «Ռեալի» կազմում Լա Լիգայում դուրս է եկել խաղադաշտ։ 38 տարեկան 7 ամսեկան 25 օրական հասակում խորվաթ ֆուտբոլիստը համարյա մեկ շաբաթով գերազանցեց Պուշկաշի ռեկորդը, որը պահպանվում էր 58 տարի։

Չնայած այդ տարիքին, Մոդրիչը շարունակում է մեկը մյուսի հետևից գլուխգործոցներ արարել։ 

Լուկան «Կադիսի» դեմ խաղում լավագույններից մեկն էր «Սերուցքայինների» կազմում։ Թիմի առաջին գոլի ժամանակ նա դարձավ արդյունավետ փոխանցման հեղինակ։ 

Նա վաստակել է ևս մեկ մրցաշրջան «Ռեալի» կազմում, սակայն դա կախված է հենց իրենից և ակումբի տնօրենների խորհրդից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված