Հոդվածներ

Վալվերդե․ «Բավարիային» պետք է հարգել»
29.04.2024
1580 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բավարիային» (04.30, 23:00)։

«Արքայական ակումբի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեի նախախաղային մամուլի ասուլիսը

«Ես շատ մոտիվացված եմ վաղվա խաղից առաջ, քանի որ երբեք ՉԼ–ում չեմ խաղացել «Բավարիայի» դեմ։ Ամբողջ թիմը շատ հուզված է խաղից առաջ։ Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին՝ մանավանդ մյունխենցիներին և պետք է նույն ուշադրությունն ու հարգանքը ցուցաբերենք նրանց, ինչ «Մանչեսթեր Սիթիի» դեպքում էր»։

«Քեյնը և Գնաբրի՞ն, մենք հարգում ենք մեր մրցակիցներին, սակայն վստահում ենք մեր պաշտպաններին։ Մուսիալային շատ դժվար է կանգնեցնելը, նա շատ երիտասարդ է, սակայն արդեն մեծ հաջողությունների է հասել»։

«Սիթիի» դեմ 11–մետրանոցնե՞րը, կարևոր չէ, թե մենք ինչպես անցանք կիսաեզրափակիչ, կարևորն այն է, որ անցանք։ Ես պատրաստ չէի 11–մետրանոց իրացնելուն ֆիզիկապես և հոգեպես։ Լավագույն որոշումը հարվածը թիմակցին զիջելն էր, ինչի մասին ես հայտնեցի մարզչական շտաբին։ Ես քրտնաջան կաշխատեմ այդ ուղղությամբ, որպեսզի ապագայում նման բան չկրկնվի»։

«Անչելոտին այս պահին ամենակարևոր մարդկանցից մեկն է ինձ համար ֆուտբոլում։ Նա ինձ շատ է օգնել և ես վստահում եմ նրան։ Կառլոն առանցքային դեր է խաղում մեր կոլեկտիվում»։


Ամենակարդացված