Հոդվածներ

Անչելոտի․ «Չգիտեմ՝ որ դիրքում վաղը նա կխաղա»
29.04.2024
2404 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բավարիային» (04.30, 23:00)։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մեր նախորդ արդյունքները ՉԼ–ու՞մ, դա այլ պատմություն է, վաղը մեզ նոր կիսաեզրափակիչ է սպասվում։ Մենք գիտենք, որ մեզ դիմակայելու է շատ ուժեղ և որակյալ մրցակից։ Մենք շատ ուրախ ենք մրցաշարի այս փուլում հայտնվելու համար։ Կարծում եմ՝ քչերն էին սպասում, որ այդքան հեռուն կգնանք։ Մեր նպատակը հերթական եզրափակիչն է»։

«Մենք շատ ենք հարգում «Բավարիային», որը քառորդ եզրափակիչում հաղթեց «Արսենալին»։ 

«Ռեալը» այս մրցաշրջանում երբեք չի պարտվել, երբ Չուամենին մեկնարկային կազմու՞մ է եղել, բայց «Սիթիի» դեմ պատասխան խաղում մենք հաղթեցինք (ծիծաղում է): Վաղը Օրելյենը կընդգրկվի մեկնարկային կազմում, սակայն դեռ չգիտեմ՝ որ դիրքում։ Անակնկալներ չեն լինի, մենք պետք է լավ պաշտպանվենք և խուսափենք մրցակցի հակագրոհից»։

«Տուխելի վստահությունը Գնաբրիի հարցու՞մ, ես կարող եմ ասել, որ Վինիսիուսը ավելի շատ գոլ խփելու շանսեր ունի, քան Մենդին։ Թոմասը հիանալի մարզիչ է, որին ես հարգում եմ։ Ֆերլան և Դևի՞ս, կարող եմ միայն Մենդիի մասին խոսել։ Նա շատ լավ է վերականգնվել և պատրաստ է վաղվա հանդիպմանը։ Ես չեմ խոսում մեր մրցակիցների ֆուտբոլիստների մասին»։

«Բերնարդու Սիլվան ասել է, որ մենք տարօրինակ թի՞մ ենք, չգիտեմ, ակումբի պատմությունն ավելի մեծ նշանակություն ունի ՉԼ–ում։ Ոչինչ չունեմ նրան ասելու»։


Ամենակարդացված