Հոդվածներ

Տուխել․ «Ես վստահ եմ, որ Գնաբրին գոլ կխփի «Ռեալին»
29.04.2024
1201 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բավարիային» (04.30, 23:00)։

Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Վաղը մենք խաղալու ենք առեղծվածային ակումբի դեմ։ Այո, մենք պատրաստվելու համար մեկ օր քիչ ժամանակ ենք ունեցել, բայց բոլորս անհամբերությամբ սպասում ենք այս հանդիպմանը։ Միշտ ճնշում կա, մենք չպետք է ուշադրություն դարձնենք դրան»։

«Անչելոտին լեգենդար և ֆուտբոլիստ է և մարզիչ։ Չնայած այն հանգամանքին, որ նա առաջվա պես համեստ ու բարի մարդ է։ Նա միշտ հանգիստ է, մեծ փորձունի և կարծես հայր լինի ֆուտբոլիստների համար, ինչը շատ կարևոր է»։

«Չեմ կարող 100 տոկոսով վստահեցնել Լայմերի ու Դե Լիխտի հարցում։ Կարծում եմ, որ Կոնրադայի գործերն ավելի լավ են, քան Մատեյսի ու Ուպամեկանոյի։ Մի քանի ժամ անց մենք տեղեկություն կստանանք»։

«Բելինգեմը բացառիկ ֆուտբոլիստ է, որ ֆանտաստիկ կերպով աճ է գրանցել։ Նման արդյունք հնարավոր է միայն համապատասխան բնավորության դեպքում։ Չնայած մրցակիցն ունի նաև Վինիսիուս, Ռոդրիգոն նույնպես կա, որի գոլի հետևանքով պայքարը լքեց իմ գլխավորած «Չելսին»։

«Իմ խոսքերը Գնաբրիի վերաբերյա՞լ, նա գոլ կխփի «Ռեալին»։ Չգիտեմ՝ ինչու եմ այդպես մտածում, սակայն վստահ եմ, որ դա տեղի կունենա»։


Ամենակարդացված