Հոդվածներ

Տուխել. «Կփորձենք բարդություններ առաջացնել «Ռեալի» համար»
28.04.2024
838 0

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Ռեալի» դեմ սպասվող դիմակայության մասին։

«Անչելոտիի դեմ խաղալը միշտ էլ յուրահատուկ է։ Մենք կփորձենք բարդություններ առաջացնել նրա թիմի համար։ Մեզ անհրաժեշտ է երկրպագուների լիակատար աջակցությունը։ Շանսերը 50-50 են։ Մենք ընդունում ենք մարտահրավերը». նշել է Տուխելը։

Թիմերը ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում միմյանց դեմ առաջին հանդիպումը կանցկացնեն ապրիլի 30-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված