• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Սոսիեդադի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Սոսիեդադի» դեմ հաղթական խաղը
27.04.2024
1338 0

Իսպանիայի առաջնության 33–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» և հաղթեց 1–0 հաշվով։

Արդա Գյուլեր․ «Ես շատ ուրախ եմ աշխարհի լավագույն ակումբում գտնվելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս և Անչելոտիին՝ ընձեռնված հնարավորության համար։ Հիմա մեզ սպասում է ՉԼ–ն, որը միշտ պատկանել է «Ռեալին»։

Ես աշխատում եմ ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությունը բարելավվելու ուղղությամբ, այլ նաև մտածելակերպի։ Ես համբերատար սպասում եմ իմ հնարավորությանը։ Այս ակումբում հանդես են գալիս անհավանական մակարդակի ֆուտբոլիստներ։ Մենք միշտ պատրաստ ենք խաղալու, ինչը ցույց տվեցինք նաև այսօր»։

Միլիտաո․ «Ես շաատ ուրախ եմ 8 ամսվա դադարից հետո կազմ վերադառնալու համար։ Իմ ելույթը «Սոսիեդադի» դեմ խավն էր։ Կարծում էի՝ շատ կհոգնեմ երկար բացակայության պաատճառով, սակայն թիմն ինձ օգնեց։

Մենք լավ առավելություն ունենք Պրիմերայում, պետք է շարունակենք մինչև վերջ պայքարել»։

Ֆրան Գարսիա․ «Կարևոր էր «Սոսիեդադին» հաղթելը։ Մենք հասկանում էինք, որ դժվար խաղ է լինելու, քանի որ նրանց դժվար է հաղթելը։

«Ռեալի» մարզաշապիկով խաղադաշտ մտնելուց հետո հասկանում ես, որ պետք է ամբողջ ուժերդ տրամադրես թիմակիցների և երկրպագուների համար»։


Ամենակարդացված