• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմա. «Ռեալի» շուրջ ծավալվող խոսակցությունները նորմալ են նման մակարդակի թիմի համար»

Հոդվածներ

Բենզեմա. «Ռեալի» շուրջ ծավալվող խոսակցությունները նորմալ են նման մակարդակի թիմի համար»
10.02.2021
1759 0

«Խետաֆեի» դեմ խաղում Կարիմ Բենզեման հերթական գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում և նպաստեց թիմի հաղթանակին։ 

Խաղից հետո ֆրանսիացի հարձակվողը մեկնաբանել է տարած հաղթանակը։ 

«Խետաֆեի» դեմ միշտ բարդ է խաղալը։ Հաղթանակները միշտ էլ ուժեղացնում են թիմին։ 

Մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կա, և մենք մտադիր են շարունակել նույն ոգով։  Սա ֆուտբոլ է, և բոլոր հանդիպումները կարևոր են։ Չպետք է միավորներ կորցնենք։ 

Մենք պրոֆեսիոնալներ ենք ու վստահ ենք մեր ուժերի վրա։ Բոլոր խոսակցությունները ուղղակի աղմուկ են։ Դա նորմալ է «Ռեալի» մակարդակի թիմի համար». ասել է Բենզեման։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված