Լուրեր

Չուամենին վերադարձել է ընդհանուր խումբ
15.12.2023
1056 0

Դեկտեմբերի 15-ին կայացած մարզման ժամանակ «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին մարզվել է ընդհանուր խմբի կազմում:

Marca-ն հաղորդում է, որ ամենայն հավանականությամբ Չուամենին կհայտավորվի «Վիլյառեալի» դեմ խաղին (18.12, 00:00): Վերջնական որոշումը կկայացվի ուրբաթ կայանալիք մարզման ժամանակ, սակայն ֆրանսիացու շանսերը շատ բարձր են գնահատվում: