• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Խաբի Ալոնսոն վերջնական որոշում է կայացրել Վինիսիուս Ժունիորի հարցում

Լուրեր

Խաբի Ալոնսոն վերջնական որոշում է կայացրել Վինիսիուս Ժունիորի հարցում
23.08.2025
1101 0

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի կարգավիճակը թիմում չի փոխվել՝ չնայած վերջին ամիսներին նրա վատ մարզավիճակին, հաղորդում է Marca–ն։

Թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարծում է, որ Վինիսիուս Ժունիորը թիմի անվիճելի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է և մտադիր չէ նրան ուղարկել պահեստայինների նստարան։

Այնուամենայնիվ, «Ռեալում» գնալով ավելի շատ մարդիկ են սկսել անհանգստանալ բրազիլացու վատ մարզավիճակի և նոր պայմանագրի հարցում անիրատեսական պահանջների համար։

2024/25 մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 58 հանդիպման, դարձել 22 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված