Լուրեր

Դե Բրույնեն՝ Լուկա Մոդրիչի մասին
26.08.2025
741 0

«Նապոլիի» նորեկ Կևին դե Բրույնեն ասել է՝ ինչ կարող է տալ Լուկա Մոդրիչը «Միլանին»։

39–ամյա խորվաթ կիսապաշտպանը միլանյան ակումբ է տեղափոխվել «Ռեալում» անցկացրած 13 մրցաշրջաններից հետո։

«Լուկա Մոդրիչն ամեն ինչ կարող է տալ «Միլանին», նա առաջվա պես կարող է խաղալ շատ բարձր մակարդակով։

Երբ ֆուտբոլիստը բերում է իր փորձը, թիմը կարող է ավելի ուժեղ դառնալ։ Լուկան երիտասարդ չէ, ես նույնպես, բայց մենք կարող ենք ինչ–որ նոր բան բերել մեզ հետ։

Նա կարող է փոխանցել այն փորձը, որը ստացել է Իսպանիայում կամ Անգլիայում։ Ես կարող եմ նույնը անել և դա կարող է օգնել մեր թիմակիցներին»,– ասել է Դե Բրույնեն։