Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է՝ ինչու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին չի հրավիրել ԱԱ–2026–ի ընտրական փուլի խաղերին մասնակցելու։
«Ես նրա հետ չեմ զրուցել։ Նա հիանալի գիտի՝ ինչ է իրենից ներկայացնում Բրազիլիայի հավաքականը։ Հասկանալի է, որ հրավերի համար պետք է մասնակցել հանդիպումների և գտնվել լավ ֆիզիկական մարզավիճակում։
Կարիք չկա դա անձնապես բացատրելու։ Եթե պարզաբանումներ են պետք, թող զանգի»,– իտալացի մասնագետի խոսքը հաղորդում է Mundo Deportivo–ն։
2024/25 մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 54 խաղի, դարձել 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։