Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը հասկացնել է տվել, որ մտադիր է պայքարել՝ հիմնական կազմում հայտնվելու համար։
«Ես կներդնեմ առավելագույն ջանքերը, որպեսզի րոպեներ ստանամ և լինեմ Կուրտուայի մակարդակին»,– ուկրաինացու խոսքը մեջբերում է Defensa Central–ը։
«Սերուցքայինները» մոտ են բելգիացու հետ նոր պայմանագիր կնքելուն, որը կգործի մինչև 2027 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լունինը կարող է համալրել «Գալաթասարայի» շարքերը։