Մադրիդի «Ռեալը» 33–ամյա Տիբո Կուրտուայի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել՝ չնայած այն լուրերին, որ իսպանական գրանդը հետաքրքրված է ՊՍԺ–ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով, հաղորդում է լրագրող Սաշա Տավոլյերին։
Ըստ աղբյուրի՝ կողմերի երկու տարվա պայմանագիր են համաձայնեցրել։ Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30–ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի դարպասապահի տրանսֆերի գլխավոր թեկնածուն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։
Հիշեցնենք, որ Կուրտուան «սերուցքայինների» կազմում հանդես է գալիս 2018 թվականից և մասնակցել է 289 հանդիպման, 114 խաղում դարպասն անառիկ պահել։