Լուրեր

Կուրտուան՝ «Ոսկե գնդակի» մասին
29.05.2022
4535 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորության մասին։

«Դարպասապահներն այդ մրցանակը նվաճելու շանս չունեն, առավել ևս, եթե հանդես ես գալիս Բենզեմայի հետ մի թիմում։

Ես կարող եմ քվեարկության արդյունքում վեր բարձրանալ, բայց հաղթելը դժվար է։ Կարևորն այն է, որ երբ վերադարձա հանդերձարան, բոլորն իմ անունն էին գոչում։ Դա ավելի արժեքավոր է, քան անհատական տիտղոսները»,- հայտարարել է դարպասապահը։