«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել դարպասապահի դիրքը և հետաքրքրված է «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի ծառայություններով, հաղորդում է AS–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ պորտուգալացի մասնագետը դժգոհ է ներկայիս դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչից, իսկ խորվաթը կարող է հեռանալ Թուրքիայից և վարձավճարով տեղափոխվել Անգլիա։
«Ֆեներբախչեն» արդեն հարցում է ուղարկել «Ռեալ Մադրիդ»՝ ուկրաինացի դարպասապահի հավանական տեղափոխության հարցով։ Լունինի ծառայություններով հետաքրքրված է նաև «Գալաթասարայը»։
Նախորդ մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում մասնակցել է 14 խաղի, բաց թողել 19 գոլ և 6 անգամ դարպասն անառիկ պահել։