Լուրեր

«Ռեալը» կարող է անակնկալ տրանսֆեր կատարել
27.08.2025
174 0

Մադրիդի «Ռեալը» կարող է ակտիվացնել «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի հրաժարագինն այն դեպքում, եթե «սերուցքայինների» հարձակվող Դանիել Սեբալյոսը տեղափոխվի «Մարսել», հաղորդում է AS–ը։

Իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարծում է, որ Սեբալյոսի հեռանալը «Ռեալի» միջին գիծը կզրկի անհրաժեշտ խորությունից՝ մանավանդ այն դեպքում, երբ Ջուդ Բելինգեմը չի վերադառնա հոկտեմբերից շուտ։ Բացի այդ, վնասվածք ունի նաև Էդուարդո Կամավինգան։

Ընթացիկ մրցաշրջանում Ուորթոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 խաղի, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։


Ամենակարդացված