Լուրեր

Վինի Ժունիորն ու Մբապեն ռասիզմի զոհ են դարձել
26.08.2025
125 0

Վինիսիուս Ժունիորը և Կիլիան Մբապեն ռասիզմի զոհ են դարձել Լա լիգայի խաղում։

«Ռեալ Մադրիդը» Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում 3։0 հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»։

37–րդ րոպեին, երբ ֆրանսիացի ֆուտբոլիստը նշում էր գոլը, տանտերերի տրիբունայում կապիկի ձայներ են լսվել։ Իրավիճակը կրկնվել է նաև 63–րդ րոպեին, երբ խաղադաշտ էր մտել բրազիլացի ֆուտբոլիստը։ Այսպիսով, «Օվիեդոյի» ամենաքիչը երկու երկրպագու վիրավորել է «Ռեալի» ֆուտբոլիստներին։

Այդ պահը ֆիքսվել էր Movistar–ի տեսախցիկներով և ցուցադրվել է El Día Después հաղորդման ժամանակ։


Ամենակարդացված