Լուրեր

Բենզեման կարող է վերադառնալ ազգային թիմի ճամբար
28.11.2022
4477 0

«Ռեալում» կարծում են, որ Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը՝ Դիդյե Դեշամի գլխավորությամբ, «չափազանցրել» են Բենզեմայի վնասվածքի լրջությունը: Վնասվածքն այդքան էլ լուրջ չէ, ինչպես հաղորդվում էր նախկինում:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ազգային թիմի ֆուտբոլիստները «հանգիստ շունչ են քաշել», երբ Բենզեման լքել է հավաքականի ճամբարը: Հավաստիացվում էր, որ «Ոսկե գնդակի» դափնեկրի հեռանալուց հետո թիմում կարգավորվել է մթնոլորտը:

Այնուամենայնիվ, Բենզեման պահպանում է Ֆրանսիայի հավաքական վերադառնալու շանսերը, քանի որ նրա հեռանալուց հետո Դեշամը փոխարինող ֆուտբոլիստ չի հրավիրել: