Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Օվիեդոյին»։
Բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն երկար դադարից հետո մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ խաղակեսի միջնամասում։
Շրթունքների շարժումով խոսքը հասկանալու մասնագետը բացահայտել է, որ Ռոդրիգոն փոխարինվելուց հետո հայհոյել է։
Դեռ պարզ չէ՝ արդյոք հայհոյանքներն ուղղված են եղել Ալոնսոյին, թե պարզապես եղել են բարկության հետևանք։