• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին որոշել է Ռոդրիգոյի ու Վինիսիուսի խաղային դիրքը «Սիթիի» դեմ խաղում

Հոդվածներ

Անչելոտին որոշել է Ռոդրիգոյի ու Վինիսիուսի խաղային դիրքը «Սիթիի» դեմ խաղում
16.04.2024
1069 0

Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ ընթացիկ մրցաշրջանում «Էթիհադում» «Մանչեսթեր Սիթիին» հաղթելու ավելի մեծ շանս ունեն, քան նախորդ տարի:

AS-ի հաղորդմամբ՝ Կառլո Անչելոտին մտադիր է Ռոդրիգոյին պահել ձախ եզրում, իսկ Վինիսիուսին օգտագործել դաշտի կենտրոնում՝ ավելի մեծ ազատություն տալով: 

Հիշեցնենք, որ ՉԼ-ի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել էր 3-3 հաշվով: Պատախասն խաղը կմեկնարկի ապրիլի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված