• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պաշտոնական․ Կիլիան Մբապեն հաղորդեց ՊՍԺ–ից հեռանալու մասին (տեսանյութ)

Հոդվածներ

Պաշտոնական․ Կիլիան Մբապեն հաղորդեց ՊՍԺ–ից հեռանալու մասին (տեսանյութ)
10.05.2024
2978 0

ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է փարիզյան ակումբից։

«Ողջույն բոլորին, Կիլիանն է։ Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, և միշտ ասել եմ, որ կխոսեմ ձեզ հետ, երբ ժամանակը գա և ես ցանկանում եմ հայտարարել, որ սա իմ վերջին տարին է ՊՍԺ–ում։

Ես նոր պայմանագիր չեմ կնքի և արկածները մի քանի շաբաթից կավարտվեն։ Ես իմ վերջին հանդիպումը Պարկ դե Պրենսում կանցկացնեմ կիրակի։ Էմոցիաները շատ են, շատ տարիներ ես պատիվ եմ ունեցել Ֆրանսիայի և աշխարհի մեծագույն ակումբներից մեկի անդամը լինելուն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր՝ դեռ փետրվարին Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ։


Ամենակարդացված