Հոդվածներ

Բելինգեմ․ «Հուսով եմ՝ վաղը կհաղթենք»
16.04.2024
1114 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին» (17.04, 23:00): Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի՝ 3–3 հաշվով։

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի նախախային մամուլի ասուլիսը

«Ինչպես եմ ինձ զգու՞մ, ես ավելի շատ հուզվում եմ այս մամուլի ասուլիսից, քան՝ խաղի համար (ժպտում է)»։

«Ինչ կարող եմ ասել բոլոր նրանց, ովքեր կասկածում են «Ռեալի՞ն», մեր մրցակիցը թրեբլի հաղթող է, այնպես որ այդ աղմուկն ինձ հասկանալի է։ Բայց ներսում մենք վստահ ենք մեր կարողությունների վրա։ Մենք «Ռեալ Մադրիդն» ենք»։

«Ես երախտապարտ եմ ու հպարտ, որ կրում եմ «Ռեալի» մարզաշապիկն ամեն անգամ, երբ մարզվում եմ։ Այդ զգացողությունը երբեք չի հնանա»։

«Կարծում եմ, որ «Ժիրոնայի» դեմ խաղը ավելի քիչ նվազեցրեց իմ ռիթմը, քան «Վալենսիայի» դեմ կարմիր քարտը»։

«Ինձ չի հետաքրքրում քննադատությունը, ես խոսում եմ խաղադաշտում»։

«Իմ թվե՞րը, ես կարծում եմ, որ անհանգստանում եմ այն ժամանակ, երբ գոլ չեմ խփում, իսկ մենք պարտվում ենք։ Ես չէի սպասում, որ այդքան գոլ կխփեմ և հիմա ցանկանում եմ ավելին և ավելին։ Ինձ դուր է գալիս այդ զգացողությունը»։

«Հուսով եմ՝ վաղը կհաղթենք։ Եթե ես թիմին օգնեմ այդ հարցում՝ հիանալի կլինի։ Մենք ամեն բան կանենք, որպեսզի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճենք, մենք հրաշալի թիմ ենք»։

«Նախորդ մրցաշրջանում այստեղ կրած պարտությու՞նy, ես խոսել եմ թիմակիցների հետ այդ խաղի մասին և նրանք բացատրել են կատարվածը։ Մենք պետք է դասեր քաղենք սխալներից»։

«Վաղվա պես խաղերը ստեղծված են «Ռեալի» համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Հավանական մեկնարկային կազմերն՝ ըստ ՈՒԵՖԱ–ի կայքի (լուսանկար)

Գվարդիոլա․ «Մարդիկ մտածում են, որ ես կատակում եմ, երբ գովում եմ «Ռեալին», սակայն դա այդպես չէ»

Անչելոտի․ «Մեկնարկային կազմում անակնկալներ չեն լինի, Պեպը կարող է հանգիստ քնել»


Ամենակարդացված