• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Մենք կարող ենք մեկ փոփոխություն կատարել մեկնարկային կազմում»

Հոդվածներ

Անչելոտի․ «Մենք կարող ենք մեկ փոփոխություն կատարել մեկնարկային կազմում»
08.04.2024
1742 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ (09.02, 23:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Ես կարծում եմ, որ վաղվա խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ շատ գրավիչ է լինելու երկրպագուների համար, քանի որ երկու թիմերն էլ բարձր խաղամակարդակ են ցույց տալիս ինչպես անհատական, այնպես էլ թիմային առումով։ Հոգեբանական գործոնը նույնպես կարևոր դեր է խաղում։

Մենք այս խաղին պատրաստվելու ժամանակ ունեինք և ես վստահ եմ, որ կհաղթահարենք բոլոր դժվարությունները»։

«Ես սկսում եմ փոքր–ինչ նյարդայնանալ խաղից մի քանի ժամ առաջ, քանի որ պարտության դեպքում տանջվում ես, իսկ հաղթանակի դեպքում՝ ուրախանում։ Սա մեր աշխատանքի մի մասն է, որին մենք սովոր ենք»։

«Վինիսիուսը, Բելինգեմը, Կամավինգան և Չուամենին «կախված» են դեղին քարտերից, բայց մենք այդ հարցում չենք անհանգստանում։ Եթե վաղը նրանք դեղին ստանան, պատասխան խաղում մեկ ուրիշը կխաղա։ Հնարավոր որակազրկումները ոչ մի կերպ չեն ազդում մեկնարկային կազմի վրա, սակայն մենք կարող ենք մեկ փոփոխություն կատարել»։

«Երկու թիմերն էլ հրաշալի որակներ ու փայլուն ֆուտբոլիստներ ունեն։ Մենք պետք է վստահենք մեր ծրագիրին։ Պետք է 100 տոկոսով նվիրվենք և էֆեկտիվ լինենք մրցակցի դարպասի մոտ»։

«Նախորդ մրցաշրջանում «Սիթիի» դեմ պատասխան խա՞ղը (0-4), այդ ժամանակ մենք տեխնիկապես այդքան էլ լավ վիճակում չէինք։ Մենք տարբեր տարբերակներ էինք փնտրում, սակայն չհաջողվեց։ Այդ խաղում նաև համարձակություն չունեցանք ավելի բաց խաղալու»։

«Ինձ չի անհանգստացնում այն մարդկանց կարծիքը, ովքեր ասում են՝ Գվարդիոլան մեծագույն մարզիչ է, իսկ ես ընդամենը հիանալի մասնագետ, քանի որ դա իրական փաստ է»։

«Բելինգեմը հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Ջուդը հիանալի ֆիզիկական տվյալներ ունի, որի շնորհիվ թիմին օգնում է ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում»։


Ամենակարդացված