Հոդվածներ

«Ռեալն» ու Սեբալյոսը մոտ են համաձայնության գալուն
25.04.2023
1174 0

«Ռեալը» մոտ է Դանի Սեբալյոսի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Relevo-ն:

Կողմերը գործակցության  համաձայնագիրը կերկարաձգեն մինչև 2026 կամ 2028 թվականը:

Մադրիդյան գրանդն իսպանացուն պաշտոնական առաջարկ կկատարի մրցաշրջանի ավարտին:

Սեբալյոսը նույնպես ցանկանում է մնալ Մադրիդում, չնայած, որ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:

Ընթացիկ մրցաշրջանում Դանի Սեբալյոսը «Ռեալի» կազմում 38 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 7 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված