Հոդվածներ

Արսեն Վենգերն այցելել է «Ռեալի» մարզաբազա
04.04.2024
938 0

Արսեն Վենգերը Մաթիաս Գրաֆստրոմի հետ միասին այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա։ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների նման այցի նպատակն է եղել հանձնել  The Best-ի մրցանակները «Արքայական» ակումբի ֆուտբոլիստներին։





Բելինգեմը, Վինիսիուսն ու Կուրտուան տեղ են գտել տարվա խորհրդանշական հավաքականում։  Մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել Լոնդոնում դեռ հունվարին, և վերջապես Անչելոտիի տղաները ստացան իրենց մրցանակները։ 

«Ռեալի» ֆուտբոլիստներից բացի այդ կազմում տեղ էին գտել Էրլինգ Հալանդը, Կևին Դե Բրույնեն, Բերնարդու Սիլվան, Կայել Ուոլքերը, Ջոն Սթոունզը, , Ռուբեն Դիաշը, Լեո Մեսին և Կիլիան Մբապեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված