• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրկիչն ասել է՝ ինչպիսի ընտրություն կկատարի Հալանդը «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև

Հոդվածներ

Կրկիչն ասել է՝ ինչպիսի ընտրություն կկատարի Հալանդը «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև
03.04.2024
3118 0

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական ակումբի միջև ընտրություն կատարելիս՝ «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հալանդը նախապատվությունը կտա «կապտանռնագույններին»:

«Եթե Հալանդն ընտրություն կատարի, կտեղափոխվի «Բարսելոնա, ոչ թե «Ռեալ»,- խորվաթ հարձակվողի խոսքը փոխանցում է Cadena SER-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ ամռանն «Արքայական ակումբը» կհամալրի Կիլիան Մբապեն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված