• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սաութգեյթ. «Բելինգեմն ունի Ջերարդի, Վիեյրայի և Քինի նման բնավորություն»

Հոդվածներ

Սաութգեյթ. «Բելինգեմն ունի Ջերարդի, Վիեյրայի և Քինի նման բնավորություն»
16.03.2024
734 0

Գարեթ Սաութգեյթը խոսլե է Ջուդ Բելինգեմի բնավորության մասին։ 

«Լեգենդար ֆուտբոլիստներ կան, ովքեր ունեն այդ նույն բնավորությունը։ Նրանք են Ջերարդը, Վիեյրան և Քինը։ Նրանք մրցակցող են, չեն սիրում պարտվել։ Նրանք ունակ են արթնացնել իրենց թիմերին։ Այդ պարագայում, սակայն, ֆուտբոլիստի նյարդերը սահմանագծի վրա են լինում։ Բելինգեմին առայժմ հաջողվում է տիրապետել իրեն, երբ նա դեղին քարտ է ունենում։

«Վալենսիայի» դեմ խաղում ես առաջին անգամ տեսա, որ նա անցավ այդ սահմանագիծը։ Ջուդը խելացի տղա է և այդ ամենից դասեր կքաղի։

Բելինգեմը գերինտելեկտուալ ֆուտբոլիստ է։  Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում պատմության մեծագույն ակումբի կազմում։ Այս ամենին կարելի է իհարկե չհամաձայնել, բայց մենք ուրախ ենք, որ ունենք նրան։  Մեզ դուր է գալիս այդ սահմանագիծը, որը կա նրա մեջ, բայց նա պետք է դա խեալցի օգտագործի». նշել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը։ 

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Բելինգեմը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված