Հոդվածներ

Ռոբերտ Լևանդովսկին բաց չի թողնի «Էլ Կլասիկոն»
02.04.2024
1111 0

Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակի հասավ «Լաս Պալմասի» նկատմամբ։ Հանդիպման 81-րդ րոպեին փոխարինվելու ընթացքում Ռոբերտ Լևանդովսկին զգուշացվեց դեղին քարտով այն բանի համար, որ չէր ցանկանում լքել խաղադաշտը։

Լեհ հարձակվողի համար դա 5-րդ դեղին քարտն էր մրցաշրջանի ընթացքում, ինչը նշանակում է, որ նա բաց է թողնելու թիմի առաջիկա հանդիպումը։ Իսկ մեկ տուր անց «Բարսելոնան» մրցելու է «Ռեալի» դեմ։ 

Ըստ կարգապահական կանոնակարգի, ֆուտբոիստը կարող է մեկից ավելի խաղով որակազրկվել, եթե միտումնավոր է ստացել դեղին քարտը։  Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Լևանդովսկիի պարագայում դա տեղի չի ունենալու, քանի որ հանդիպման գլխավոր մրցավար Մատեո Բուսկեցը չի դրա մասին չի նշել խաղի վերջնական արձանագրությունում։ 

Ստեղծված իրավիճակում միայն մեկ դեպքում է հնարավոր, որ որոշումը վերանայվի։ Դա կլինի այն պարագայում, եթե մրցակից թիմը բողոքարկի, սակայն «Ռեալը» չունի բավարար ժամանակ այդ ամենն անելու համար։ 

Ստացվում է, որ լեհ հարձակվողը շատ մեծ հավանականությամբ կկարողանա մասնակցել «Էլ Կլասիկոյին»։

Los Merengues, Realmadrid.am 



Ամենակարդացված