• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ցուցանիշ, որով Բելինգեմը միակն է Լա լիգայի ֆուտբոլիստներից ընթացիկ մրցաշրջանում

Հոդվածներ

Ցուցանիշ, որով Բելինգեմը միակն է Լա լիգայի ֆուտբոլիստներից ընթացիկ մրցաշրջանում
01.04.2024
889 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն արդեն 30 միավոր ունի գոլ+փոխանցում համակարգով ընթացիկ մրցաշրջանում:

Անգլիացին Լա լիգայի 30-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղում օգնեց աչքի ընկնել Ռոդրիգոյին՝ կատարելով 10-րդ ասիստը: Ջուդը նաև 20 գոլ է խփել:

Տաղանդաշատ ֆուտբոլիստը դարձավ Իսպանիայի առաջնության առաջին խաղացողը, որը 10-ից ավելի գոլ ու 10-ից ավելի գոլային փոխանցում է կատարել ընթացիկ մրցաշրջանում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված