Հոդվածներ

Ռոդրիգոն՝ Մբապեի հետ՝ հնարավոր մրցակցության մասին
01.04.2024
1979 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն, որը դուբլի հեղինակ էր դարձել Լա լիգայի 30-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղում (2-0), խոսել է Կիլիան Մբապեի հետ՝ հնարավոր մրցակցության մասին:

«Եթե Մբապեն տեղափոխվի «Ռեալ», կհայտնվե՞մ պահեստայինների նստարանին: Կարող եմ ասել, որ դա հաճելի խնդիր կլինի մարզչի համար: Բոլոր դեպքերում ես կենտրոնացած եմ միայն «Ռեալի» վրա»,- բրազիլացու խոսքը փոխանցում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍԺ-ի ռմբարկուն արդեն պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ ու ամռանը կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված