• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ատլետիկի» դեմ խաղից հետո Անչելոտին մաստակ է հյուրասիրել երկրպագուին

Հոդվածներ

«Ատլետիկի» դեմ խաղից հետո Անչելոտին մաստակ է հյուրասիրել երկրպագուին
23.01.2023
1725 0

Երեկ «Ռեալը» մրցակցի հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ։

Կարլո Անչելոտին գոհ էր խաղի արդյունքից և լավ տրամադրությամբ հեռացավ խաղադաշտից։ Բոլորը գիտեն, որ Կարլոն խաղերի ընթացքում բավական շատ է մաստակ օգտագործում։ Մարզադաշտում գտնվող երկրպագուներից մեկն էլ՝ օգտվելով առիթից, մաստակ է խնդրել իտալացի մասնագետից։ 

Երկրպագուի այդ խնդրանքը զարմանք չի առաջացրել մարզչի մոտ և նա առանց վարանելու հյուրասիրել է նրան։


Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված