• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս. «Մենք կհաղթենք, երբ ռասիստները կհեռանան մարզադաշտից և կհայտնվեն բանտում»

Հոդվածներ

Վինիսիուս. «Մենք կհաղթենք, երբ ռասիստները կհեռանան մարզադաշտից և կհայտնվեն բանտում»
31.03.2024
427 0

Վինիսիուս Ջունիորը հերթական անգամ անդրադարձել է Լա Լիգայում գրանցված ռասիզմի դեպքերին։ 

«Այս հանգստյան օրերին ես չեմ խաղալում։ Բայց միայն շաբաթ օրը ռասիզմի դրսևորման երեք դեպք է եղել Իսպանիայում։ Ես ամբողջովին աջակցում եմ Ակունիային և «Սևիլիայի» մարզիչ Կիկե Ֆլորեսին, ինչպես նաև «Ռայո Մահադաոնդայի» ֆուտբոլիստ Սաարին։ Թող նրանց համարձակությունը ուժ տա բոլորին։ 

Ռասիստները պետք է գտնվեն, իսկ հանդիպումները պետք է չշարունակվեն, քանի դեռ նրանք տրիբունաներում են։ Մենք կհաղթենք միայն այն ժամանակ, երբ ռասիստները հեռանան մարզադաշտից ու հայտնվեն բանտերում։ Դա այն տեղն է, որին նրանք արժանի են». նշել է բրազիլացին։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված