Հոդվածներ

Նաչոն և Վասկեսը նոր պայմանագրեր կկնքեն «Ռեալի» հետ
27.03.2024
527 0

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագրեր կկնքի թիմի երեք ֆուտբոլիստների հետ։ 

Այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ «Արքայական» ակումբը նոր պայմանագրի շուրջ համաձայնության է հասել Թոնի Կրոսի հետ։ 

As-ի փոխանցմամբ, ակումբը մտադիր է երկարաձգել Նաչոյի և Լուկաս Վասկեսի պայմանագրերի ժամկետները ևս։ 

Նշվում է, որ այս երեք ֆուտբոլիստների նոր պայմանագրերի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։ 

Ինչպես և Կրոսը, այնպես էլ Նաչոն ու Վասկեսը ևս մեկ տարով կերկարաձգեն իրենց պայմանագրերի ժամկետը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Նաչոն «Ռեալի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, իսկ Վասկեսը՝ 22։ Լուկասն այդ խաղերում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված