Հոդվածներ

Հաջորդ շաբաթ Զիդանը կհանդիպի Պերեսին ու կհայտնի իր որոշման մասին
20.05.2021
2027 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջորդ ամիս կհանդիպի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։

AS-ի տեղեկություններով, հաջորդ շաբաթվա սկիզբ, երբ Լա լիգայի տիտղոսի հարցն արդեն պարզ դարձած լինի, Զիդանն ու Պերեսը կհանդիպեն։ Սպասվում է, որ հենց ֆրանսիացին կհայտնի իր մտադրությունների մասին ու կհայտնի՝ արդյոք հեռանում է, թե ոչ։ Ինչպես հաղորդվում է, Պերեսը հարգանքով կվերաբերվի մարզչի յուրաքանչյուր որոշման։

Եթե Զիդանը որոշի հեռանալ, «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդը Մասիմիլիանո Ալեգրին կդառնա։ Սակայն իտալացի մասնագետին հայտնել են, որ Զիդանի նկատմամբ առավելագույն հարգանք են ցանկանում ցուցաբերել, այդ իսկ պատճառով էլ այս իրավիճակում վերջին խոսքը ֆրանսիացի մասնագետին կլինի։ 

«Ռեալի» տնօրենների խորհուրդը չգիտի, թե ինչ մտադրություններ ունի մարզիչը։ Զիդանը իր որոշման մասին Պերեսին անձամբ կհայտնի։


Ամենակարդացված