Հոդվածներ

Էնդրիկը նամակ է գրել փոքր եղբորը
27.03.2024
2076 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը նամակ է գրել իր կրտսեր եղբորը։

«Ես չգիտեմ, թե երբ դու կկարդաս այս տեքստը, բայց հիմա դու 4 տարեկան ես և մեր կյանքը շատ արագ փոխվում է։ Առաջիկա ամիսներին մենք կտեղափոխվենք Իսպանիայի մայրաքաղաք և ես կսկսեմ հանդես գալ «Ռեալ Մադրիդում»։

Մի օր ես տեսա, թե ինչպես է մեր հայրն արտասվում։ Ես 10 տարեկան էի և, կարծես թե, այդ ժամանակ առաջին անգամ հասկացա, որ մեր կյանքում դժվարություններ կան։ Մեր սեղանին ամեն անհրաժեշտը կար, բայց ավելին չէինք կարող մեզ թույլ տալ։ Հենց այդ օրը ես հայրիկին ասացի, որ կդառնամ ֆուտբոլիստ և կազատեմ մեզ ֆինանսական խնդիրներից։ Նախքան այդ, ես ընդամենը երեխա էի, իսկ ֆուտբոլն իմ հոբբին էր, սակայն դրանից հետո ֆուտբոլը դարձավ դեպի ավելի լավ կյանքի հասնելու ուղի։

7–8 տարեկանում ես հեռախոս չունեի, այդ պատճառով էլ վերցրի մայրիկի համակարգիչը և սկսեցի դիտել «Ռեալի» մասնակցությամբ դրվագներ։ Ես տարված էի այդ թիմով, երբ մտա յութուբ՝ իմանալու ովքեր են «Գալակտիկոսը» և սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել ակումբի պատմությունը՝ իմանալով Դի Ստեֆանոյի և Պուշկաշի մասին։

Ես հետևում էի ոչ միայն Ռոնալդուի խաղին, այլ նաև մարզասրահում նրա աշխատանքին, մոտիվացիային։ Դրա շնորհիվ հասկացա, որ աշխատասիրությունն ավելի կարևոր է տաղանդից։ Հուսով եմ՝ մի օր կհանդիպեմ նրան։

Շատ իրադարձություններ են տեղի ունեցել մի քանի ամիս առաջ իմ «Ռեալ» այցից հետո։ Օրինակ մեր հանդիպման ժամանակ Պերեսը հայրիկին ասել է, որ «Ռեալը» միակ ակումբը կլինի, որը ինձ իր որդու պես կվերաբերվի։ Իմ հոր համար դա իրոք մեծ նշանակություն ունի։

Իսկ ավելի շատ տպավորվել է այն պահը, երբ ես առաջին անգամ մտա «Ռեալի» հանդերձարան և անձամբ շփվեցի Մոդրիչի հետ։ Նրա 10 համարի մարզաշապիկը կախած էր անկյունում և նա ինձ ասաց․, որ հաջորդ մրցաշրջանից մենք իրար կողք են լինելու հանդերձարանում։ Այդ ժամանակ ես մտածեցի՝ «Եթե անձամբ Մոդրիչն է կարծում, որ ես արժանի եմ կրելու 9 համարի մարզաշապիկը, ապա դա իրոք այդպես է»։


Ամենակարդացված