• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խոսեպ Պեդրերոլ. «Ռեալը» չի պատրաստվում 20-25 մլն եվրոյից ավելի գումար վճարել Դևիսի համար»

Հոդվածներ

Խոսեպ Պեդրերոլ. «Ռեալը» չի պատրաստվում 20-25 մլն եվրոյից ավելի գումար վճարել Դևիսի համար»
26.03.2024
605 0

«Ռեալը» սահմանել է այն առավելագույն գումարի չափը, որը պատրաստ է օգտագործել Ալֆոնսո Դևիսի տրանսֆերը իրականություն դարձնելու համար։ 

Լրագրող Խոսեպ Պեդրերոլի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը չի պատրաստվում 20-25 մլն եվրոյից ավելի գումար վճարել Դևիսի տրանսֆերի համար։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականին։ 

Նշվում է, որ մեծ դեր է խաղալու հենց Դևիսի ցանկությունը՝ հանդես գալ «Ռեալի» կազմում։ 

Ընթացիկ մրցաշրջանում կանադացին մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված